Ալեխանդրո Գարնաչոն կմիանա «Չելսիին»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն շուտով կմիանա «Չելսիին», հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբները մոտ են 35-40 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։

Ֆուտբոլիստը, հավանաբար, չի կարողանա շարունակել խաղալ մանկունիանցիների կազմում Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ, մինչդեռ լոնդոնցիները արգենտինացուն համարում են որակյալ երիտասարդ ֆուտբոլիստ, ով Պրեմիեր Լիգայում խաղալու փորձ ունի։

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է բոլոր մրցաշարերում 58 հանդիպման, որոնցում խփել է 11 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։