Տոնի Կրոսը՝ Լուկաս Վասկեսին. «Անհամբեր սպասում եմ, որ գերմաներեն խոսես»

«Ռեալ Մադրիդի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է Լուկաս Վասկեսի տեղափոխությունը մադրիդյան ակումբից «Բայեր»։

«Հաջողություն, ընկերս։ Անհամբեր սպասում եմ, որ գերմաներեն խոսես», – գրել է Կրոսը ֆուտբոլիստի սոցցանցերում գրառման մեկնաբանություններում։

Հիշեցնենք, որ 34-ամյա Վասկեսը «Ռեալ Մադրիդի» սան է և օգոստոսի 26-ին երկամյա պայմանագիր է կնքել «Բայերի» հետ։