Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է թիմի կազմը՝ Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի առաջիկա խաղերում Պորտուգալիայի և Իռլանդիայի դեմ հանդիպումներին ընդառաջ։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Դարպասապահներ – Հենրի Ավագյան («Փյունիկ»), Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»)։
Պաշտպաններ – Կամո Հովհաննիսյան («Արարատ-Արմենիա»), Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ», Խորվաթիա), Էրիկ Փիլոյան («Ուրարտու»), Էդգար Գրիգորյան («Արարատ-Արմենիա»), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Նաիր Թիկնիզյան («Ցրվենա Զվեզդա», Սերբիա), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Ալբերտ Խաչումյան («Արարատ»)։
Կիսապաշտպաններ – Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»), Նարեկ Աղասարյան («Ուրարտու»), Գոռ Մանվելյան («Նոա»), Վահան Բիչախչյան («Լեգիա», Լեհաստան), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Ռուսաստան), Արտակ Դաշյան («Նոա»), Էդգար Սևիկյան («Ֆերենցվարոշ», Հունգարիա), Հովհաննես Հարությունյան («Նոա»), Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա»), Դանիել Աղբալյան («Փյունիկ»), Ուգոչուկվու Քրիստուս Իվու («Ռուբին», Ռուսաստան), Կարեն Նալբանդյան («Ալաշկերտ»)։
Հարձակվողներ – Լուկաս Մանուել Սելարայան («Ատլետիկո Բելգրանո», Արգենտինա), Հրանտ-Լեոն Ռանոս («Բորուսիա Մյոնխենգլադբախ», Գերմանիա), Նորբերտո Բրիասկո Բալեկյան («Խիմնասիա Լա Պլատա», Արգենտինա), Տիգրան Բարսեղյան («Սլովան», Սլովակիա)։
Նշենք, որ «Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը վնասվածքի պատճառով չի միանա հավաքականին։
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Սեպտեմբերի 6-ին մեր ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիային։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։