Անգլիական թիմը հետաքրքրված է «Յուվենտուսի» պաշտպանով

«Նոթինգհեմ Ֆորեսթը» հետաքրքրված է «Յուվենտուսի» պաշտպան Նիկոլա Սավոնայի ծառայություններով, հայտնում է Sky Sport Italia-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսը» մերժել է անգլիական ակումբի առաջին առաջարկը 22-ամյա իտալացու համար՝ 11 միլիոն եվրոյով։

«Ծեր սինյորան» մտադիր է ֆուտբոլիստի համար ստանալ առնվազն 18 միլիոն եվրո։ «Նոթինգհեմ Ֆորեսթը» դեռևս անմիջականորեն չի բանակցել պաշտպանի հետ։

2024/25 մրցաշրջանում Սավոնան բոլոր մրցաշարերում անցկացրած 40 խաղում խփել է 2 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։