«Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը BeIN Sports-ի հետ զրույցում նշել է, որ շուտով պատրաստվում է վերջ դնել իր պրոֆեսիոնալ կարիերային։
37-ամյա իսպանացու պայմանագիրը ամերիկյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։ Մայամի տեղափոխվելուց առաջ՝ 2023-ին, Բուսկետսը իր ողջ կարիերան անցկացրել էր «Բարսելոնայում»։
«Երբ պայմանագիր ստորագրեցի «Ինտեր Մայամիի» հետ, հասկացա, որ Եվրոպական ֆուտբոլի էջը փակվեց։ Իսպանիա կամ Եվրոպա այլևս չեմ վերադառնա։ Իմ տարիքում դա բնական է։ Պայմանագրի երկարաձգման կամ կարիերայի ավարտի վերաբերյալ վերջնական որոշում չկա, բայց ավելի շատ տեսնում եմ ավարտը, քան շարունակությունը»,— ասել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը։
Բուսկետսը նաև Իսպանիայի իննակի չեմպիոն է և Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր։