Ռիո Ֆերդինանդ․ «Ինչպե՞ս կարելի էր բաց թողնել նրան»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը չի հասկանում, թե ինչու է ակումբը բաժանվել դարպասապահ Դավիդ դե Խեայից 2023 թվականի ամռանը։

«Ես երբեք չէի բաց թողնի Դե Խեային։ Ես չեմ հասկանում, թե ինչու են նրանք բաց թողել նրան։ Դե Խեային բաց թողածը պետք է հեռացվեր։ Դուք չեք կարող ասել այն խաղացողին, ով նվաճել է «Ոսկե ձեռնոցը» և վեց կամ յոթ տարվա ընթացքում հավանաբար երեք կամ չորս անգամ լավագույնն է եղել թիմում», – ասել է Ֆերդինանդը իր Rio Reacts փոդքասթում։

Դավիդ դե Խեան այժմ խաղում է Իտալիայում գտնվող «Ֆիորենտինայում»։ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին երկու տուրերում վաստակել է ընդամենը մեկ միավոր։