«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Բավարիայի» առաջատարներից մեկին

«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է «Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոյի հետ պայմանագիր կնքելով, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը ցանկանում է 26-ամյա Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել հաջորդ ամռանը, երբ լրանա նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Ուպամեկանոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 2 խաղի և ստացել 1 դեղին քարտ։