«Բարսելոնայի» նախկին հարձակվող Պաու Վիկտորը, որն այս ամռանը տեղափոխվեց պորտուգալական «Բրագա», Diario Sport-ի հետ զրույցում խոսել է կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի մասին։
«Ֆլիկը շատ ուշադիր էր մեզ հետ։ Ես ոչ մի բողոք չունեմ։ Երբ հեռացա թիմից, հատուկ հաղորդագրություն ուղարկեցի նրան՝ շնորհակալություն հայտնելով ամեն ինչի համար։ Նա մեզ համար հոր պես էր։ Նույնիսկ ասաց, որ ուշադիր կհետևի «Բրագայի» խաղերին», – նշել է Վիկտորը։
Իսպանացի հարձակվողի խոսքով՝ Ֆլիկի գլխավոր դժվարությունը «Բարսելոնայում» մեծ թվով բարձրակարգ խաղացողներն են, որոնք պայքարում են մեկնարկային կազմի համար։
Հիշեցնենք, որ Ֆլիկը թիմը ստանձնեց անցած ամռանը և առաջին իսկ մրցաշրջանում «Բարսելոնայի» հետ նվաճեց Լա Լիգան, Գավաթը և Սուպերգավաթը։