«Միլանը» քննարկում է Ադրիեն Ռաբիոյի տրանսֆերը

«Միլանը» քննարկում է «Մարսելի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի հնարավոր տրանսֆերը։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Նշվում է, որ «Միլանի» կիսապաշտպան Իսմայել Բենասերը, որը վարձավճարով խաղում է «Պրովանսում», չի ընդգրկվի այս գործարքում։

Հիշեցնենք, որ «Մարսելը» նախկինում վաճառքի էր հանել Ռաբիոյին և Ջոնաթան Ռոուին, որոնց միջև բախում էր տեղի ունեցել Լիգա 1-ի առաջին տուրում «Մարսելի» «Ռենից» կրած պարտությունից (0-1) հետո։

Ռաբիոյի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։