«Լիվերպուլը» գտել է խաղացողի, որը կարող է փոխարինել Մոհամեդ Սալահին հաջորդ ամռանը հարձակման գծում: Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով Bayern Space-ին, մերսիսայդցիները կարծում են, որ Սալահի իդեալական փոխարինողը կլինի Միքայել Օլիսեն:
Ներկայումս 23-ամյա ֆրանսիացին ներկայացնում է «Բավարիան»: Միաժամանակ նշվում է, որ Օլիսեով հետաքրքրված են նաև Պրեմիեր լիգայի երկու այլ թոփ ակումբներ՝ «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»: Օլիսեհն «Բավարիայում» խաղում է 2024 թվականի ամռանից՝ «Քրիսթալ Փելասից» տեղափոխվելուց հետո:
Հեղինակավոր Transfermarkt պորտալը խաղացողին գնահատում է 100 միլիոն եվրո: Ավելի վաղ մամուլում տեղեկատվություն էր հայտնվել, որ Մոհամեդ Սալահը կարող է լքել «Լիվերպուլը» 2026 թվականի ամռանը: