Ջեյդոն Սանչոն կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն կարող է շարունակել իր կարիերան «Ինտերում»։ Այս մասին հաղորդում է TEAMtalk-ը։

Աղբյուրի համաձայն՝ միլանյան թիմը միացել է 25-ամյա անգլիացու համար պայքարին։ Սանչոն այժմ մարզվում է «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական թիմից առանձին և իսկապես ցանկանում է լքել «Օլդ Թրաֆորդը»։

Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդում» խաղում է 2021 թվականից։ Ֆուտբոլիստի շուկայական արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, կազմում է 28 միլիոն եվրո։