Ջեյդոն Սանչոն չի տեղափոխվի «Ռոմա»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն չի տեղափոխվի «Ռոմա»։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Աղբյուրի համաձայն՝ երեքշաբթի օրը Լոնդոնում տեղի է ունեցել հռոմեական ակումբի մարզական տնօրեն Ֆրեդերիկ Մասարայի և ֆուտբոլիստի ներկայացուցիչների հանդիպումը։ Բանակցություններն ավարտվել են վերջնական մերժմամբ:

Անգլիացին չի ընդունել հռոմեական ակումբի առաջարկը։

Հիշեցնենք, որ Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2021 թվականի ամռանից։ Այս ընթացքում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 83 հանդիպում, խփել է 12 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։