Հետաքրքիր մանրամասներ են ի հայտ եկել Էբերեչի Էզեի վերջերս «Քրիսթալ Փելասից» Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելու վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, Էզեին ցանկանում էր ձեռք բերել նաև Լոնդոնի մեկ այլ Չեմպիոնների լիգայի ակումբ և «Արսենալի» մրցակից «Թոթենհեմը»։ The Athletic-ի տվյալներով՝ անգլիացին կապ է հաստատել «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ, նախքան «Թոթենհեմին» համաձայնություն տալը։
Այս կերպ նա ցանկանում էր համոզվել, թե արդյոք հնարավոր է տեղափոխվել «Արսենալ»։ «Արսենալի» մարզիչը զրույցի մանրամասները փոխանցել է ակումբի տնօրենների խորհրդին, որն էլ որոշում է կայացրել տրանսֆերի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ «Արսենալը» «Քրիսթալ Փելասին» վճարել է մոտ 70 միլիոն եվրո 27-ամյա Էզեի տրանսֆերի համար, բոնուսներով այս գումարը կարող է աճել մինչև 77 միլիոն։