Կարևոր տեղեկություն Ալեխանդրո Գարնաչոյի ապագայի վերաբերյալ

Վինգեր Ալեխանդրո Գարնաչոն շուտով կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից» և կտեղափոխվի «Չելսի»։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Լոնդոնյան ակումբը հաստատել է իր 35-40 միլիոն ֆունտ ստեռլինգի առաջարկը։ «Չելսին» սպասում է «Մանչեսթեր Յունայթեդի» հաստատմանը։ «Գործարքը կկայանա, դա ընդամենը ժամանակի հարց է։ Գարնաչոն միայն «Չելսի» է ուզում տեղափոխվել», – գրել է Ռոմանոն։

Ինչպես հայտնի է, 21-ամյա Ալեխանդրո Գարնաչոն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի ծրագրերի մեջ չէր։ Գարնաչոն Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 8 խաղ, որոնցում Ալեխանդրոն կատարել է մեկ գոլային փոխանցում։