Ժորժ Միկաուտաձեն կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Լիոնի» կենտրոնական հարձակվող Ժորժ Միկաուտաձեն կարող է շարունակել իր կարիերան «Վիլյառեալում», հայտնում է Foot Mercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Վիլյառեալը» պատրաստում է առաջարկ անել Վրաստանի հավաքականի 24-ամյա հարձակվողի համար։

Նշվում է, որ «դեղին սուզանավը» նախատեսում է «Լիոնին» առաջարկել 30 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Միկաուտաձեն խաղադաշտ է դուրս եկել Ֆրանսիայի առաջնության երկու խաղում և խփել մեկ գոլ։ Միկաուտաձեի ներկայիս պայմանագիրը «Լիոնի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը։