«Ալ-Շաբաբի» հարձակվող Յանիկ Ֆերեյրա Կարասկոն կարող է կրկին հայտնվել «Ատլետիկո Մադրիդում»։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը պատրաստ է քննարկել 31-ամյա բելգիացու համար առաջարկները, ով վերջին երկու տարիների ընթացքում խաղում է թիմում։
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անձամբ հետաքրքրված է ֆուտբոլիստի վերադարձով և այս հարցի շուրջ հանդիպում է ունեցել ակումբի գլխավոր տնօրեն Կառլոս Բուսերոյի հետ։
Անցյալ մրցաշրջանում Կարասկոն «Ալ-Շաբաբի» կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ խփելով երկու գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում։
Նախկինում ֆուտբոլիստը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 266 հանդիպում՝ խփելով 47 գոլ և կատարելով 35 գոլային փոխանցում։