Էմանուել Պետի. «Նա «Ռեալ» է տեղափոխվել երկու բանի համար»

Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին խոսել է «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեի մասին:

«Նախորդ ամռանը Փարիզում շատերը՝ թե՛ ղեկավարությունը, թե՛ երկրպագուները, ասացին. Մբապպեի հեռանալով թիմում վերջապես տիրեց միասնության իրական ոգի: Ֆուտբոլիստները աշխատում էին միմյանց համար, խաղադաշտում եսասիրություն չկար:

Եվ, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, Մբապպեի հետ պայմանագիրը չերկարաձգելու վրա դրված խաղադրույքը արդարացված էր: Ավելին, հարձակվողն ինքը վաղուց էր երազում «Ռեալի» մասին:

Բայց այս մրցաշրջանը պետք է վճռորոշ լինի Մբապպեի համար: Նա «Ռեալ» տեղափոխվեց երկու բանի համար՝ Չեմպիոնների Լիգայի և «Ոսկե գնդակի»», – Պետիի խոսքերն է մեջբերում AS-ը: