«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն ցանկանում է տեղափոխվել «Միլան»։ Ֆրանսիացու Իտալիա հնարավոր տեղափոխության մասին տեղեկատվությունը վերջերս տարածվել է լրատվամիջոցներում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի թարմացված տեղեկությունների համաձայն՝ ակումբները քննարկում են լիարժեք տրանսֆերը, այլ ոչ թե վարձակալությունը։ Կողմերը դեռևս չեն համաձայնեցրել գործարքի արժեքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստն ինքը ցանկանում է տեղափոխվել «ռոսոների»։
Նախկինում Քրիստոֆեր Նկունկուի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում «Բավարիան», «ՌԲ Լայպցիգը» և «Ինտերը»։ Transfermarkt պորտալի փորձագետները բազմակողմանի հարձակվողի արժեքը գնահատում են 35 միլիոն եվրո։