«Չելսին» փորձում է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողի հետ

«Չելսին» շարունակում է բանակցությունները Ալեխանդրո Գարնաչոյի տրանսֆերի շուրջ և ակնկալում է գործարքը կնքել մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի ավարտը։ Այս մասին հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը։

Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն մերժել է լոնդոնցիների մի քանի առաջարկներ, սակայն «Չելսին» վստահ է, որ առաջիկա օրերին փոխզիջում կգտնվի։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ արգենտինացի հարձակվողը անձնական պայմանագրի պայմանները «Չելսիի» հետ համաձայնեցվել են։

Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2022 թվականից։