Բրունո Ֆերնանդեշը կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և ավագ Բրունո Ֆերնանդեշը կարող է լքել թիմը մրցաշրջանի ավարտին։

Confidential-ի տվյալներով՝ պորտուգալացին ներկայումս մերժում է Սաուդյան Արաբիայից ստացված խոշոր առաջարկները՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությանը ազգային հավաքականին լավ պատրաստվելու ցանկության պատճառով։

Սակայն, դրա ավարտից հետո Բրունոն պատրաստ կլինի տեղափոխվել Սաուդյան Արաբիա կամ MLS:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ այս ամռանը Բրունոն մերժել է «Ալ-Հիլալի» առաջարկը՝ 200 միլիոն ֆունտ ստեռլինգ երեք տարվա ընթացքում աշխատավարձով։