Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ Դորտմունդի «Բորուսիան» համաձայնեցրել է պորտուգալացի հարձակվող Ֆաբիու Սիլվայի տրանսֆերը «Վուլվերհեմփթոնից»։ Գործարքի արժեքը գերազանցում է 25 միլիոն եվրոն, նախատեսված են նաև պարգևավճարներ։
23-ամյա ֆուտբոլիստը մոտ օրերս կմեկնի Գերմանիա՝ բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու համար։
Սիլվան «Վուլվերհեմփթոն» տեղափոխվեց 2020 թ․ սեպտեմբերին։ Անգլիական ակումբի կազմում նա անցկացրել է 72 խաղ, խփել 5 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Նախորդ մրցաշրջաններում հարձակվողը վարձավճարով հանդես է եկել «Անդերլեխտում», ՊՍՎ-ում, «Ռեյնջերսում» և «Լաս Պալմասում»։