«Արսենալը» հետաքրքրված է 18-ամյա բրազիլացի կիսապաշտպանի ծառայություններով

«Արսենալը» հետաքրքրված է «Ֆլումինենսեի» կիսապաշտպան Իսակայի ծառայություններով, հայտնում է RTI Esporte-ն։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները պատրաստ են 18-ամյա բրազիլացու համար վճարել մի փոքր ավելի քան 12 միլիոն եվրո։

Բրազիլացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է մեկ միլիոն եվրո։