«Արսենալի» պաշտպանը կարող է տեղափոխվել «Պորտու»

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «Պորտուն» կրկին հետաքրքրություն է ցուցաբերել «Արսենալի» պաշտպան Յակուբ Կիվերի նկատմամբ՝ առաջարկելով 26 միլիոն եվրո 25-ամյա ֆուտբոլիստի համար։

Պորտուգալական ակումբը սպասում է լոնդոնցիներից պատասխան առաջիկա երկու օրվա ընթացքում։

Հնարավոր տրանսֆերի արդյունքը մեծապես կախված է նրանից, թե արդյոք «Արսենալը» կկարողանա համաձայնության գալ «Բայերից» Պիերո Ինկապիեի տրանսֆերի շուրջ։

Անցած մրցաշրջանում Կիվերը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 17 հանդիպում և խփել մեկ գոլ։