Անտոնին կարող է վերադառնալ Լա Լիգա

Բրազիլացի վինգեր Անտոնին կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը» և տեղափոխվել Լա Լիգա։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել Անտոնիի «Բետիս» վերադառնալու վերաբերյալ։ Խոսքը վարձակալության մասին է՝ պարտադիր գնման հնարավորությամբ։

Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսին Անտոնին «Բետիսում» հանդես է եկել վարձավճարով։ Այդ ընթացքում բրազիլացին մասնակցել է 26 հանդիպման, որոնցում խփել է 9 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։