Ալեսանդրո Ֆլորենցին հայտարարեց կարիերան ավարտելու մասին

Իտալիայի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն Ալեսանդրո Ֆլորենցին 34 տարեկանում լքեց «Միլանը» և հայտարարեց ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։

Իտալացի պաշտպանը միլանյան ակումբում հանդես է գալիս 2021 թվականից, սակայն այս ընթացքում պաշտպանը անցկացրել է ընդամենը 77 հանդիպում, որոնցում խփել է 3 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։

«Ռոսոներիի» կազմում ֆուտբոլիստը դարձել է Իտալիայի չեմպիոն և երկրի Սուպերգավաթի հաղթող։ Ֆլորենցին «Ռոմայի» սան է, որտեղ նա անցկացրել է իր պրոֆեսիոնալ կարիերայի մեծ մասը (2010 – 2022)։ Նա նաև խաղացել է ՊՍԺ-ում, «Վալենսիայում» և «Կրոտոնեում»։