Վիրջիլ վան Դեյկ․ «Մենք գիտեինք, որ մեզ դժվար խաղ է սպասվում»

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում «Նյուքասլի» նկատմամբ տարած հաղթանակը (3-2)։

«Մենք գիտեինք, որ մեզ դժվար խաղ է սպասվում։ Այն, ինչ տեղի ունեցավ, սպասելի էր, և մեզ համար ամենահիասթափեցնողն այն էր, որ մենք երկու գոլ բաց թողեցինք ստանդարտ դիրքերից։ Դա չպետք է տեղի ունենար։

Բայց ընդհանուր առմամբ, սրանք հիանալի երեք միավորներ են, մենք շարունակում ենք առաջ շարժվել և կենտրոնանում ենք հաջորդ խաղի վրա:

Այստեղ գալը միշտ դժվար է։ Ինձ դուր է գալիս մթնոլորտը, այնպես որ ես իսկապես անհամբեր սպասում էի դրան, բայց մենք կարող էինք խաղը ավելի հեշտ դարձնել, եթե նրանց այդ ստանդարտ դիրքերը չտայինք», – վան Դեյկի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։