«Բարսելոնան» դիտարկում է «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելու հնարավորությունը։ Անգլիացու ներկայիս պայմանագիրը մյունխենյան գրանդի հետ լրանում է 2027 թվականի կեսերին, ուստի նա կարող է հասանելի լինել ավելի ցածր գնով հաջորդ ամռանը։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով El Nacional-ին, «Բլաուգրանայի» մարզական տնօրեն Դեկուն Քեյնին տեսնում է որպես Ռոբերտ Լևանդովսկու իդեալական փոխարինող 2026 թվականին։ 37-ամյա լեհի աշխատանքային պայմանագիրը լրանում է 2026 թվականին, բայց ներառում է այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն։
Հարի Քեյնի ներկայիս արժեքը Transfermarkt-ը գնահատում է 75 միլիոն եվրո։ Հարձակվողը հուլիսին դարձավ 32 տարեկան։