Իտալիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում ընդունեց «Տորինոյին»։ Հանդիպումը ավարտվեց միլանյան թիմի ջախջախիչ հաղթանակով՝ 5-0 հաշվով։
Տանտերերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Մարկուս Թյուրամը, ևս մեկական անգամ աչքի ընկան Ալեսանդրո Բաստոնին, Լաուտարո Մատինեսը և Անժե Բոնին։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմից մասնակցեց հանդիպմանը և փոխարինվեց 79-րդ րոպեին։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝