ՊՍԺ-ի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Իսպանիա

Բասկյան «Ռեալ Սոսյեդադը» հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպան Կառլոս Սոլերի տրանսֆերով, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերը բանակցություններ են վարում իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ։

28-ամյա կիսապաշտպանը նույնպես կողմ է տրանսֆերին՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու նպատակով։

Սոլերը ՊՍԺ էր տեղափոխվել 2022 թվականի սեպտեմբերին և փարիզյան թիմի կազմում անցկացրել է 63 հանդիպում՝ դառնալով 8 գոլի ու նույնքան գոլային փոխանցման հեղինակ։ Անցած մրցաշրջանում նա վարձավճարով խաղում էր Անգլիայի «Վեսթ Հեմում»։