Նոր տեղեկություն Անտոնիի ապագայի վերաբերյալ

Վինգեր Անտոնին շուտով կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը» և տեղափոխվել իսպանական Լա Լիգա։ Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել Անտոոնիի «Բետիս» վերադառնալու վերաբերյալ։

Խոսքը վարձակալության մասին է՝ գնման հնարավորությամբ։ Անցյալ մրցաշրջանի երկրորդ կեսին Անտոնին «Բետիսում» խաղացել է վարձավճարով։

Այդ ընթացքում բրազիլացին խաղացել է 26 պաշտոնական խաղ, որոնցում խփել է ինը գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում թիմակիցներին։ Նշենք, որ հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները Անտոնիին գնահատում են 35 միլիոն եվրո։