Լուկաս Վասկեսը նոր ակումբ ունի

«Բայեր Լևերկուզենը» հայտարարել է «Ռեալ Մադրիդի» նախկին աջ պաշտպան Լուկաս Վասկեսի հետ պայմանագիր կնքելու մասին։

Լևերկուզենյան ակումբը 34-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։

Իսպանացին այս ամռանը լքեց «Ռեալ Մադրիդը»՝ պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով։ Վասկեսը «Լոս Բլանկոսի» կազմում խաղացել է 10 տարի, անցկացրել 402 խաղ, խփել 38 գոլ և կատարել 73 գոլային փոխանցում։