Ջեյմի Վարդին կարիերան Իտալիայում շարունակելու նոր տարբերակ ունի

Ա Սերիայի նորեկ «Կրեմոնեզեն» հետաքրքրված է անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդիի ծառայություններով։ Տեղեկությունը հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Ակումբը արդեն նախնական բանակցություններ է վարել 38-ամյա ֆուտբոլիստի հետ, և Վարդին համաձայն է կարիերան շարունակել Իտալիայում։

Վարդին ազատ գործակալի կարգավիճակ ունի «Լեսթերից» հեռանալուց հետո։ Անգլիական ակումբում նա մասնակցել է շուրջ 500 խաղի, դարձել է 200 գոլի հեղինակ և կատարել 71 գոլային փոխանցում։