Ջեյմի Կարագերը քննադատել է «Լիվերպուլի» խաղը

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը քննադատել է «Մերսիսայդների» խաղը Պրեմիեր լիգայի երկրորդ փուլի խաղում «Նյուքասլի» դեմ։

«Լիվերպուլը» խաղի վերջին րոպեներին խփած գոլի շնորհիվ 3-2 հաշվով հաղթեց «կաչաղակներին»։ «Սա, հավանաբար, հաղթող թիմի վատագույն և պարտվող թիմի լավագույն ելույթներից մեկն էր։

«Կարծում եմ՝ «Նյուքասլը» պետք է հաղթեր խաղը. նրանք բոլոր առումներով շատ ավելի լավն էին, քան «Լիվերպուլը»», – «Sky Sports»-ին ասել է Կարագերը։

Անգլիայի առաջնության երկու փուլից հետո Արնե Սլոթի սաները զբաղեցնում են աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ վեց միավորով։