«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կրկին կիսվել է թիմի վինգեր Լամին Յամալի մասին իր կարծիքով։
«Յամալը ֆուտբոլային հանճար է։ Իր երիտասարդ տարիքում նա արդեն կարող է որոշել խաղերի ելքը։ Լամինը ճիշտ ուղու վրա է։ Մենք նրան ամեն ինչով աջակցում ենք։ Նա կդառնա պատմության լավագույններից մեկը։ Ես վստահ եմ դրանում», – մարզչի խոսքերն է փոխանցում Bild-ը։
18-ամյա հարձակվողը Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է երկու հանդիպում, խփել է մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։