«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը «Բավարիայի» տրանսֆերային նպատակներից մեկն է։
Օրեր առաջ մյունխենյան գրանդը բանակցություններ է վարել լոնդոնցիների հետ սենեգալցու վերաբերյալ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերը քննարկել են գործարքի կառուցվածքը, շատ հավանական է, որ «Բավարիան» կփորձի վարձակալել հարձակվողին՝ գնելու պարտավորությամբ։ «Նյուքասլը» նույնպես մրցավազքի մեջ է Ջեքսոնի համար պայքարում։
Նշվում է, որ «Չելսին» հույսը չի դնում Նիկոլաս Ջեքսոնի վրա։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 50 միլիոն եվրո։