«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հոուն ամփոփել է Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում «Լիվերպուլից» կրած պարտությունը (2-3)։
«Կարծում եմ՝ խաղացողները հիանալի խաղ ցուցադրեցին և՛ առաջին, և՛ երկրորդ խաղակեսերում, բայց շատ տարբեր ձևերով։ Առաջին խաղակեսում մենք կարծում էինք, որ գերիշխում ենք։ Մենք հիանալի մարզավիճակում էինք և մեզ ընդամենը մեկ գոլ էր պակասում։
Երկրորդ խաղակեսում մենք պետք է հաղթահարեինք մեծ խոչընդոտ՝ տասը հոգով պարտվելով 0-2 հաշվով, բայց, իմ կարծիքով, մենք վերահսկում էինք խաղը։ Շատ լավ էինք և լավ վերադարձանք, բայց չկարողացանք մեկ միավոր վաստակել։
Առաջին գոլը կարևոր էր, այն մեզ վստահություն տվեց, վերադարձրեց խաղ։ Մենք զգացինք, որ եթե տարբերությունը փոքր լիներ, կարող էինք ինչ-որ բանի հասնել», – Հոուի խոսքերն է մեջբերում BBC-ն։