Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի նպատակների մասին 2026 թվականի Աշխարհի առաջնությունից առաջ։
«Մեզ առջևում երկու եզրափակիչ որակավորման խաղ կա, մենք պետք է լավ ավարտենք փուլը։ Ես գոհ եմ վերջին երկու խաղերից, բայց ամենից առաջ թիմում տիրող դրական մթնոլորտից, և մենք պետք է օգտվենք Չիլիի և Բոլիվիայի դեմ այս խաղերից՝ դրական մթնոլորտը պահպանելու համար։ Սա շատ կարևոր է Աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար։
Հաջորդ ընկերական խաղերում, որոնք կկայանան հոկտեմբերին, նոյեմբերին և մարտին, մեր նպատակն է ավելի լավ ճանաչել խաղացողներին։ Բարեբախտաբար, Բրազիլիան շատ լավ խաղացողներ ունի ամբողջ աշխարհում։ Նոր կազմ հավաքելը հեշտ չի լինի, բայց մենք պետք է օգտվենք առաջիկա խաղերից։ Մենք 10 ամիս կունենանք՝ Աշխարհի առաջնությունում հաջող ելույթ ունենալու համար վերջնական կազմը պատրաստելու համար», – Անչելոտտիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։