«Բորուսիան» երկարաձգել է պայմանագիրը Նիկո Կովաչի հետ

Դորտմունդի «Բորուսիայի» մամուլի ծառայությունը հայտարարել է գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի հետ պայմանագրի երկարաձգման մասին։

Կողմերի միջև նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։

53-ամյա մասնագետը «Բորուսիան» ստանձնեց անցյալ ձմռանը, երբ թիմը Բունդեսլիգայում զբաղեցնում էր 11-րդ տեղը։

Կովաչի գլխավորությամբ «Բորուսիան» առաջնությունում զբաղեցրեց 4-րդ տեղը և կարողացավ նվաճել Չեմպիոնների Լիգայի ուղեգիր։