«Բարսելոնան» տրանսֆերային առաջարկ է ստացել անգլիական գրանդից

Լոնդոնի «Չելսին» պաշտոնական առաջարկ է ներկայացրել «Բարսելոնային»՝ թիմի իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի տրանսֆերի հարցով։ Տեղեկությունը փոխանցում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ «ազնվականները» 22-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ են վճարել 50 միլիոն եվրո։ Կատալոնական ակումբը քննարկում է այս առաջարկը, որը կարող է կարճաժամկետ ֆինանսական լուծում ապահովել և հնարավորություն տալ գրանցել մի շարք խաղացողների։

Լոպեսը անցած մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 46 հանդիպման, դարձել 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt-ի գնահատմամբ՝ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է հենց 50 միլիոն եվրո։