«Ատլետիկո Մադրիդի» մամուլի ծառայությունը պատասխանել է SE-ի հարցին՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր ձեռքբերման վերաբերյալ։
«Մենք տեղյակ չենք այս ֆուտբոլիստի նկատմամբ որևէ հետաքրքրության մասին։ Մենք ավարտել ենք մեր աշխատանքը տրանսֆերային շուկայում։ Այս մրցաշրջանում մեզ այլևս նոր ֆուտբոլիստներ ներգրավելու կարիք չկա», – SE-ին հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին հաղորդվում էր, որ «Ատլետիկոն» հետաքրքրված է կիսապաշտպանով։
Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ 2025/26 մրցաշրջանում 25-ամյա հայ ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 9 խաղում խփել է 5 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։