Արտյոմ Դովբիկը կարող է վերադառնալ Լա Լիգա

«Ռոմայի» հարձակվող Արտյոմ Դովբիկը կարող է տեղափոխվել «Վիլյառեալ», հայտնում է լրագրող Սաշա Տավոլիերին։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա հարձակվողի տրանսֆերի շուրջ բանակցությունները գտնվում են առաջադեմ փուլում։ Իսպանացիները ցանկանում են Դովբիկին վարձակալել՝ գնելու իրավունքով, և պատրաստ են վճարել նրա ամբողջ աշխատավարձը։

Հիշեցնենք, որ անցյալ մրցաշրջանում Դովբիկը մասնակցել է 45 հանդիպման, որտեղ խփել է 17 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 30 միլիոն եվրո։