Արնաու Մարտինեսը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

22-ամյա պաշտպան Արնաու Մարտինեսը, որի իրավունքները պատկանում են իսպանական «Ժիրոնային», կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգայի թոփ ակումբներից մեկը։ Այս մասին հայտնում է Footmercato-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ «Արսենալի» ղեկավարությունը ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկում է ութ միլիոն եվրո և ևս երկու միլիոն՝ բոնուսների տեսքով։

Անցյալ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 39 հանդիպման, խփել երեք գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։