Ադրիեն Ռաբիոն կարող է տեղափոխվել իտալական գրանդ

Իտալական «Միլանը» հետաքրքրություն է ցուցաբերում «Մարսելի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի նկատմամբ։ Լրագրող Մատեո Մորետտոյի խոսքով՝ վերջին ժամերին ակումբը ակտիվ քայլեր է ձեռնարկել գործարք կնքելու համար և կապ է հաստատել անձամբ խաղացողի հետ։

30-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու նախաձեռնողը «ռոսոներիի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին էր, ով նախկինում Ռաբիոյի հետ աշխատել է «Յուվենտուսում»։

Հիշեցնենք, որ «Մարսելը» ֆուտբոլիստին տրանսֆերի է դրել հանդերձարանում Ջոնաթան Ռոուի հետ ունեցած կոնֆլիկտից հետո։ Հաղորդվում է, որ ֆրանսիական ակումբը ակնկալում է ֆուտբոլիստի համար ստանալ մոտ 15 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Ռաբիոն Լիգա 1-ում անցկացրել է 29 խաղ, խփել է ինը գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։