Խաբի Ալոնսո. «Մենք թիմային խաղ ցուցադրեցինք»

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն գնահատել է թիմի խաղը Լա Լիգայի երկրորդ տուրի «Օվյեդոյի» դեմ խաղում (3:0):

Մադրիդցիները հաղթեցին Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ, ով գոլ խփեց 37-րդ և 83-րդ րոպեներին, իսկ երրորդ գոլը խփեց փոխարինման դուրս եկած Վինիսիուս Ժունիորը 93-րդ րոպեին:

«Լավ զգացողություն է: Կարծում եմ՝ մենք շատ վստահ հաղթեցինք: 60 րոպե լիակատար վերահսկողության, մշտական ​​ճնշման, խաղի բարձր ռիթմի՝ գնդակով և առանց գնդակի: Հնարավոր է՝ վերջում մի փոքր դանդաղեցրինք տեմպը, բայց մենք դեռևս բավականաչափ ուժեղ էինք: Մենք թիմային խաղ ցուցադրեցինք», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը:

Իսպանիայի նոր առաջնության երկու տուրից հետո «Ռեալ Մադրիդը» ունի վեց միավոր: