«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի խաղի մասին Լա Լիգայի երկրորդ տուրի՝ «Օվյեդոյի» դեմ խաղից (3:0) հետո։ Հարձակվողը նոր մրցաշրջանի առաջին երկու տուրերում խփել է երեք գոլ։
«Նա ավելացրել է չորս կիլոգրամ, որը կորցրել է ակումբային աշխարհի առաջնությունում։ Ես շատ բան չեմ կարող ասել անցյալ մրցաշրջանի մասին, քանի որ ես այստեղ չեմ եղել։ Կարծում եմ՝ նա լավ է խաղում, մոտիվացված է և փոխանցում է դա թիմին։ Ինձ դուր է գալիս տեսնել, թե ինչպես է նա խաղում։
Մենք գիտենք, որ նա գոլեր է խփելու, նա այսօր լավ խաղաց։ Մենք դեռ կատարելագործվում ենք և տեսնում ենք, թե ինչ պետք է կատարելագործենք։ Մենք այստեղ կարճ ժամանակ ենք, բայց կարծում եմ՝ դրական տրամադրության մեջ ենք», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։