📷 Վինիսիուս Ժունիորը սադրել է «Օվյեդոյի» երկրպագուներին

Կիրակի երեկոյան «Ռեալ Մադրիդը» Իսպանիայի առաջնության արտագնա խաղ անցկացրեց «Ռեալ Օվյեդոյի» դեմ։ Հարձակվող Վինիսիուս Ժունիորը փոխարինման մտավ երկրորդ խաղակեսի կեսերին, բայց հասցրեց շատ բան անել՝ նա դեղին քարտ ստացավ սիմուլյացիայի համար, գոլային փոխանցում կատարեց և վերջում գոլ խփեց։

Այժմ սոցիալական ցանցերում հայտնվել է տեսանյութ, որտեղ Վինիսիուսը երկու մատ է ցույց տալիս «Ռեալ Օվիեդոյի» երկրպագուներին։

Ակնհայտ է, որ սա սադրանք է. բրազիլացին, հավանաբար, նկատի ուներ, որ թիմը հաջորդ տարի կիջնի երկրորդ դիվիզիոն։ Հարկ է նշել, որ Վինիսիուսը նախկինում պարբերաբար սադրել է մրցակից թիմերի երկրպագուներին։

Image