Ռուբեն Ամորիմը գնահատել է Բենջամին Շեշկոյի խաղը

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ռուբեն Ամորիմը Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրում Լոնդոնի «Ֆուլհեմի» հետ խաղից (1-1) հետո կիսվել է թիմի հարձակվող Բենջամին Շեշկոյի խաղամակարդակի մասին իր կարծիքով։

«Սեշկոյին ժամանակ է պետք։ Բենջամինը հասկանում է, որ Անգլիայում ֆուտբոլն ավելի արագ է, քան Գերմանիայում։ Նա կպայքարի։ Նա արդեն լավ հարաբերություններ ունի թիմակիցների հետ։ Մենք պետք է օգնենք նրան», – պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում «Կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ անգլիական ակումբը սլովենացի հարձակվողի տրանսֆերի համար վճարել է ավելի քան 80 միլիոն եվրո։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը երկու խաղ է անցկացրել՝ առանց գոլ խփելու։