«Ռեալ Մադրիդի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն վերջնական որոշում է կայացրել ակումբում իր ապագայի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ ֆուտբոլիստը պատրաստվում է լքել մադրիդյան ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ավարտից առաջ։
Աղբյուրի համաձայն՝ Ռոդրիգոն հանձնարարել է իր ներկայացուցիչներին գտնել նոր տարբերակներ իր կարիերան շարունակելու համար շատ մոտ ապագայում։ Նախկինում բրազիլացու նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում անգլիական «Թոթենհեմը» և «Լիվերպուլը»։
Անցյալ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է բոլոր մրցաշարերում 54 հանդիպման, որոնցում խփել է 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։