«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ չի պատրաստվում հրաժարվել պաշտպանության հետ կապված խնդիրները լուծելու իր սկզբունքներից։ Պաշտպանության դժվարությունները «քաղաքայինների» անցյալ մրցաշրջանի անհաջողությունների պատճառներից մեկն էին։
Խնդիրները կրկին դրսևորվեցին Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի՝ «Թոթենհեմի» դեմ վերջերս կայացած խաղում, որում թիմը պարտվեց 0-2 հաշվով։
«Չեմ կարծում, որ կհրաժարվեմ պաշտպանության բարձր գծից։ Երկար տարիներ ես սիրել եմ այսպես խաղալ։ Երբեմն լինում են անհաջողություններ, ինչպես «Թոթենհեմի» հետ խաղում։ Առաջին գոլի դեպքում ամեն ինչ որոշվում էր սանտիմետրերով։ Բայց մենք կշարունակենք դա անել։ Իհարկե, մենք կհարմարվենք իրավիճակից կախված, ես միամիտ չեմ, բայց մեր մտադրությունը մնում է նույնը՝ ագրեսիվ պաշտպանվել, ինչպես միշտ», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Gazeta.Ru-ն։