«Կոմոյի» կիսապաշտպան Նիկոլաս Պասը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա «Ռեալ Մադրիդ»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը մեծ դեր է խաղացել «Կոմոյի» կողմից «Թոթենհեմի» 70 միլիոն եվրոյի առաջարկը մերժելու գործում։
Նշվում է, որ «Լոս Բլանկոսը» շատ ուրախ է, որ Նիկոլաս Պասը մնացել է «Կոմոյում»։
Նիկոլաս Պասը «Ռեալ Մադրիդի» սան է։ Անցյալ տարի «Կոմոն» արգենտինացուն «Լոս Բլանկոսից» ձեռք բերեց 6 միլիոն եվրոյով։ 20-ամյա կիսապաշտպանը «Կոմոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ խփելով յոթ գոլ և կատարելով տասը գոլային փոխանցում։